Քիմ Քարդաշյանը միացել է կորոնավիրուսի դեմ պայքարին՝ դիմակներ թողարկելով

Քիմ Քարդաշյանը միացել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին՝ դիմակների սեփական հավաքածուն ներկայացնելով։

Ինչպես գրում է CNN-ը, ամերիկյան հեռուստատեսության 39-ամյա աստղը, որը ստեղծել է Skims ներքնազգեստի ապրանքանիշը, սկսել է դիմակներ թողարկել՝ նախատեսված ողջ օրը կրելու համար:
Նշվում է, որ բազմակի օգտագործման դիմակները առանց կարերի են, շնչող և ձգվող: Դիմակները հասանելի են 5 երանգներով: Գինը մեկնարկում է 8 դոլարից:

Դիմակները վաճառքի են ներկայացվել շաբաթ և արտադրված խմբաքանակն արդեն սպառվել է: Քիմը երկրպագուներին տեղեկացրել է, որ աշխատում են լոսանջելեսյան գործընկերոջ հետ հնարավորինս շուտ նոր խմբաքանակ արտադրելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ