«Առաջարկը ոչ թե օդանավակայանի անունից Զվարթնոց բառը հանելն է, այլ Շառլ Ազնավուր անունը ավելացնելը…». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր գրառումով, որտեղ մասնավորապես ասվում է.

Կրկին ու կրկին․ առաջարկը ոչ թե օդանավակայանի անունից Զվարթնոց բառը հանելն է, այլ Շառլ Ազնավուր անունը ավելացնելը։ Սա բոլոր այն մարդկանց համար, ովքեր ճիշտ չեն հասկացել գրառումը կամ չեն ընթերցել Կառավարությանն ուղղված ու Հանրային խորհրդին վերահասցեագրված առաջարկությունը, որոնց պատճեները դրված էին երկու լեզուներով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Նիկոլա Ազնավուրը ՀՀ կառավարությանն է դիմել «Զվարթնոց»-ն ի պատիվ Շառլ Ազնավուրի անվանակոչելու առաջարկությամբ:

Հանրային խորհրդից տեղեկացնում են, որ «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու առաջարկությամբ ՀՀ կառավարությանն է դիմել «Ազնավուր» հիմնադրամը և հայազգի մեծանուն գործչի որդին՝ Նիկոլա Ազնավուրը։

«Հիմնադրամը տեղեկացրել է, որ նախաձեռնության հեղինակը Շառլ Ազնավուրի երկրպագուներն են։ Այդ խնդրի կապակցությամբ դիրքորոշում հայտնելու համար ՀՀ Կառավարությունը դիմել է նաև ՀՀ Հանրային խորհրդին։

Ի նկատի ունենալով Արտակարգ դրության պայմաններում ՀԽ-ի ու նրա համապատասխան հանձնաժողովների կողմից նիստերի հրավիրման դժվարություններն ու անհնարինությունը, հարկադրված կլինենք այս և մյուս խնդիրների քննարկումն ու եզրակացությունների հաստատումը կատարել էլեկտրոնային կամ հեռավար եղանակներով։

Հանրային խորհրդի բոլոր անդամներին ուղարկվել է ՀՀ կառավարությունից ստացված փաթեթը, սակայն ոչ պակաս կարևոր է նաև հանրության տեսակետը գոնե սոցիալական ցանցերի օգնությամբ, ինչի նպատակով էլ տեղադրվում է առաջարկությունը ՀԽ ֆեյսբուքյան էջում։

Ուրախ կլինենք ձեր դիտարկումներն ու կարծիքներն ստանալ այս հարցի կապակցությամբ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ