Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբայրը Սանկտ Պետերբուրգում «Հորովելն» է երգում

Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբայրը Սանկտ Պետերբուրգում «Հորովելն» է երգում։

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ի եղբայրը` Մոսկվայի թեմի առաջնորդ Եզրաս Արքեպիսկոպոսը Սանկտ Պետերբուրգում Կոմիտասի «Հորովելն» է կատարել։

Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ծնվել է 1959 թվականի հոկտեմբերի 3-ին, Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղում։ 1977 թվականին ավարտել է Ոսկեհատի միջնակարգ դպրոցը։ 1978 թվականին մեկնել է զինվորական ծառայության, զորացրվելուց հետո, ընդունվել է Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարան։

1983 թվականի դեկտեմբերի 25-ին, Սուրբ Ստեփանոսի տոնի օրը, Տեր Ներսես եպիսկոպոս Պոզապալյանի ձեռամբ ձեռնադրվել է սարկավագ։ 1984 թվականին ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը և պաշտպանել «Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու «Ձեռնադրության Մաշտոցի» զարգացումը Ժ.-ԺԴ. դարերում» թեմայով ավարտաճառը՝ արժանանալով «գերազանց» գնահատականի։

1985 թվականի սեպտեմբերի 8-ին Վազգեն Ա. Վեհափառ Հայրապետի հրամանով ձեռամբ Տեր Ներսես եպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա։

Տեսանյութը ստորև՝

Սեն Բիդերզպուրկի Սուրբ Եքադէրինա հայկական եկեղեցու առաջ Րուսիոյ Առազնորդ Սրբազան Եզրասի խնթրանքով միասին երգեցինք Կոմիտասի Հորովելը 🇦🇲❤️

Posted by Elie Berberyan on Friday, July 27, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ