![]()
Ուլյանովսկում ոստիկանությունը տուգանել է բնակիչներից մեկին, որն առանց դիմակի գնացել է ոստիկանության տարածքային բաժին՝ իր երեք տարեկան երեխային վերադարձնելու հարցում օգնություն խնդրելու համար: Այդ մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը:
Ապրիլի 21-ին կինը գնացել է ոստիկանության բաժին՝ բողոքելու նախկին ամուսնուց, որը հրաժարվել է երեխային վերադարձնել՝ վկայակոչելով իշխանությունների կողմից հայտարարված ինքնամեկուսացման ռեժիմը, որը սահմանվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Էլվիրա Սալիխովայի դեմ կազմվել է վարչական իրավախախտման մասին արձանագրություն:
Ոստիկանությունը պնդել է, որ քաղաքացին հրաժարվել է դիմակ կրել, չնայած ոստիկանության համառ պահանջներին, ուստի կազմվել է արձանագրություն:
Ապրիլի 10-ից Ուլյանովսկի շրջանի հասարակական վայրերում դիմակ կրելը պարտադիր է:
![]()