Մինչև 2020 թվականի տարեվերջ Երևանում 100 հետիոտնային անցում կլուսավորվի

Մինչև այս տարվա վերջ քաղաքապետարանը 100 հետիոտնային անցում կլուսավորի։ Խոսքը հիմնականում չկարգավորվող անցումների մասին է։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբատյանը։

«Անցումների լուսատուները կվառվեն ավելի երկար և երեք անգամ ավելի ուժեղ։ Հիշեցնեմ, որ արդեն տեղադրվել է շուրջ 30 լուսաֆոր՝ հետիոտնային կանչի ռեժիմով»,- գրել է Կուբատյանը:

Մանամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում…

Մայրաքաղաքի փողոցները շարունակում են համալրվել էներգախնայող լուսատուներով

Մայրաքաղաքի փողոցները շարունակում են համալրվել էներգախնայող լուսատուներով#Երևան #լուսավորություն #էներգախնայող

Posted by Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality on Saturday, May 16, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ