![]()
Այս ախորժելի, սննդարար և խրթխրթան խաչապուրին բոլորին կգերի իր բույրով և համով․․․ Շատ հեշտ է պատրաստել, խորհուրդ ենք տալիս փորձել։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- 400գ ալյուր
- 1թ․գ․ չոր խմորիչ
- 0,5թ․գ․ աղ
- 250մլ կաթ
- 2ճ․գ․ ձեթ
- 450գ պանիր, ցանկալի է սուլուգունի
- 2 ձու
- 60գ կարագ
![]()
Պատրաստման եղանակ
Առաջին հերթին խորը տարայի մեջ լցնել ալյուրը, 0,5թ․գ․ շաքարավազ, 0,5թ․գ․ աղ և խմորիչը։ Լավ խառնել։
Ավելացնել գոլ կաթը։ Ձեռքերով խառնել և խմոր հունցել։
Լցնել ձեթը և նորից լավ խառնել։
Ծածկել սննդային տոպրակով և թողնել տաք տեղում՝ 60 րոպե։ Տրորել և թողնել ևս կես ժամ։
Խոշոր քերիչով անցկացնել պանիրը։
Տապակը ծածկել յուղաթղթով և մի քիչ ալյուր լցնել։
Աշխատանքային մակերեսի վրա ալյուր շաղ տալ և դնել նախապատրաստած խմորը։ Բաժանել այն 2 հավասար մասերի, ձեռքերով օվալի տեսք հաղորդել և զգույշ դնել տապակի մեջ։
Այժմ ամբողջ մակերեսի վրա պանիր լցնել և խմորի եզրերը ծալել և բերել դեպի մեջտեղի հատվածը։
Խմորին կարագ քսել և ուղարկել մինչ 180 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցը։ Թխել 15 րոպե։
Խաչապուրին հանել ջեռոցից, մեջտեղի հատվածում 1 ձու լցնել և մի քիչ էլ կարագ ավելացնել։ Թխել ևս 5 րոպե։
Նաև խոհանոցային վրձինով հալացրած կարագ քսել խմորին և մատուցել։
![]()