1 օրում կորոնավիրուսով վարակման քանի դեպք է գրանցվել Ադրբեջանում

Ադրբեջանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 136 նոր դեպք: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով երկրի կառավարությանն առընթեր գործող օպերատիվ շտաբին:

Այսպիսով, երկրում հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3274-ի, բուժվել է 2015, մահացել 39 մարդ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ադրբեջանի իշխանությունները որոշում են կայացրել երկարաձգել կարանտինային ռեժիմը մինչև մայիսի 31-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  մայիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4472 դեպք, որոնցից 1925-ն` առողջացած, 60-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2463 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 40230 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 189 նոր դեպք և 134 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 80 (կին), 89 (տղամարդ), 51 (տղամարդ), 78 (տղամարդ), 74 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 24 է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ