![]()
Կորոնավիրուսային ինֆեկցիան կարող է մնալ թղթադրամի վրա մինչև երկու օր: Այս մասին ասել է մանրէաբան Եվգենի Պլիսովը:
Մասնագետը խորհուրդ է տվել համաճարակի ժամանակ կանխիկ միջոցներ չօգտագործել: Եթե, ամեն դեպքում, ստիպված եք գործարք կատարել թղթադրամով, դրանից հետո մի դիպչեք դեմքին:
«Թղթադրամը ամենաշատ կիրառելի միջոցն է, որը կարող է փոխանցել վարակը։ Դրա հետ շփումից հետո պարտադիր է ախտահանել ձեռքերը», – եզրափակեց Պլիսովը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մայիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4472 դեպք, որոնցից 1925-ն` առողջացած, 60-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2463 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 40230 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 189 նոր դեպք և 134 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 80 (կին), 89 (տղամարդ), 51 (տղամարդ), 78 (տղամարդ), 74 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 24 է։
![]()