![]()
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ ս. թ. մայիսի 17-ին և 18-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տեղափոխելու նպատակով կիրականացվի Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան չվերթերը: Պարետի ցուցումով ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր։
«Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»,-նշված է գրառման մեջ։
Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, հերթական չարտերային թռիչքով Մոսկվայից Հայաստան է վերադառնում 229 քաղաքացի: Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:
«Մայիսի 17-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ վինգս» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։
Այս չվերթով Հայաստան է վերադառնում 229 քաղաքացի։
Նշենք, որ դեպի Երևան հաջորդ չարտերային չվերթները կիրականացվեն Սոչիից (մայիսի 19-ին), Կրասնոդարից (մայիսի 23-ին), Մոսկվայից (մայիսի 25-ին), Սանկտ Պետերբուրգից (մայիսի 27-ին)։
![]()