![]()
Հ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել.
«Յուրաքանչյուրիս պատասխանատու վարքագիծը կօգնի կանգնեցնել վարակի տարածումը»։
Հիշեցնենք, որ մայիսի 18-ից կգործի հասարակական տրասպորտը, կբացվեն մանկապարտեզները, առևտրի իրականացման վայրերը, այդ թվում մոլերը, ստեղծագործական խմբերը, մարզասրահները, այդ թվում լողավազանները։ Հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում։
Այս սահմանափակումների վերացման մասին արդեն ԱԺ-ում արտակարգ դրության առթիվ հրավիրված արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը․ — «Այս թուլացումները մեզանից հավելյալ ջանք են պահանջում, մեզանի հավելյալ ուշադրություն են պահանջում և հավելյալ պատասխանատվություն են պահանջում, որպեսզի վարակի տարածման արագությունը հնարավորինս պահպանվի այն չափով, որքանով որ հիմա է»։
Մայիսի 25-ից պարտադիր կլինեն դիմակները, ընդ որում՝ ոչ միայն փակ, այլև բաց վայրերում։ Այս կետի հետ կապված մտահոգությունները շատ էին։ Դիտարկմանը, թե դիմակները թանկ են, պատասխան հնչեց՝ օգտագործեք ինքնաշեն կտորներ, շարֆեր։ Իսկ ի պատասխան պնդմանը, թե դիմակով մարզվելն անիմաստ է, Ավինյանն արձագանքեց կատակով՝ ծայրահեղությունների հետևից չենք ընկնում, խելագարության կանխվարկածով չենք առաջնորդվում։
Յուրաքանչյուրիս պատասխանատու վարքագիծը կօգնի կանգնեցնել վարակի տարածումը։
Յուրաքանչյուրիս պատասխանատու վարքագիծը կօգնի կանգնեցնել վարակի տարածումը։#ՊահպանիրԿանոնները#ԿանխիրՏարածումը#ՓրկիրԿյանքեր
Posted by Tigran Avinyan / Տիգրան Ավինյան on Sunday, May 17, 2020
![]()