![]()
Կան մի քանի գործուն մեթոդներ, որոնք նվազեցնում են խանութներում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը: Նրանց մասին Ura.ru պորտալին հայտնել է վարակաբան, բժշկական գիտությունների դոկտոր Վիկտոր Զուևը:
Նրա կարծիքով, այցելելով խանութներ, մարդիկ կորոնավիրուսով կարող են վարակվել ոչ թե այլ այցելուների կամ աշխատողների, այլ ապրանքների միջոցով: Այս կապակցությամբ վարակաբանը խորհուրդ է տվել համավարակի ավարտից հետո դիմակներ և ձեռնոցներ կրելու կանոնին հետևել:
Բացի այդ, տուն վերադառնալուց հետո վարակվելուց խուսափելու համար հարկավոր է լվանալ ձեռքերը և գնված բոլոր ապրանքները, այնուհետև դրանք տեղավորել մաքուր տարայի մեջ:
Զուևը նշել է, որ շաքարավազից կամ շոկոլադից վարակվելու հավանականությունն ավելի քիչ է, քանի որ դրանք փաթեթավորված են: Այնուամենայնիվ, առանց փաթեթավորման ապրանքները (մրգեր, բանջարեղեն) միշտ պետք է մշակվեն:
«Պարզապես հարկավոր է լվանալ դրանք օճառով կամ տաք ջուր լցնել դրանց վրա և մի որոշ ժամանակ պահել», – ասել է նա:
![]()