«Ստյոպա Սաֆարյանից վիրավորելու համար պատիվ որ պահանջեն, կասեն սադրում է…». Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հիմա եթե ինչ-որ մեկը Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանից ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային վիրավորելու համար պատիվ պահանջի, կասեն այդ մեկը սադրում է:

Հետո կասեն պատիվ պահանջողները սևեր են, ինչ-որ բանդայի ներկայացուցիչներ, հետո կասեն հակահեղափոխություն են անում և էլի մարդկանց աչքին թոզ կփչեն: Կարդարացնեն վիրավորանքը և անբարո վարքագիծը:

Ես համոզված էլ չեմ, որ կնոջ արժանապատվությունը «դուխով» վիրավորող, իրենց հասարարական կամ քաղաքական գործիչ համարողները կարող են անկեղծ լինել նույնիսկ ներողություն խնդրելիս: Իրենց համար առավել կարևոր է մարդկանց աչքին փրկել իրենց «վարկանիշը», քան արժևորել բարեկրթությունն ու արժեքները:

Իսկ Հանրային Խորհրդի նախագահի մասով` առաջիկայում»:

Հիշեցնենք, որ ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում վիրավորական գրառում էր կատարել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հասցեին, վերջինս էլ նրան արձագանքել էր, որ եթե Սաֆարյանը տղամարդ լիներ, ապա նրանից պատիվ կպահաջներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ