![]()
Նիդերլանդներում COVID-19 է հայտնաբերվել 3 կատուների և բուլդոգի մոտ, որոնք վարակվել են իրենց տերերից: Այս մասին հայտարարել է Նիդերլանդների գյուղատնտեսության նախարարը, հայտնում է Dutch News-ը:
Հայտնի է, որ կատուները ապրել են նիդերլանդական Բրաբանտ նահանգի մասնագիտացված ֆերմայում: Նշվում է, որր կատուների մոտ հայտնաբերվել են COVID-19-ի հակամարմինները, հետևաբար, կենդանիները արդեն հիվանդ են եղել կորոնավիրուսով:
Նշվում է, որ չորքոտանիները վարակվել են մարդկանցից, և ներկայումս չկա ոչ մի ապացույց, որ չորքոտանիները կարող են հիվանդությունը կարող են փոխանցել մարդկանց:
Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, մայիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանօոմ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4472 դեպք, որոնցից 1925-ն` առողջացած, 60-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2463 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 40230 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 189 նոր դեպք և 134 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 80 (կին), 89 (տղամարդ), 51 (տղամարդ), 78 (տղամարդ), 74 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 24 է։
![]()