![]()
Մի քանի օր առաջ «Լուրերի» նյուզռումը ստացավ լուրը՝ Գյումրիի մեր թղթակից Քրիստինա Մկրտչյանի մոտ COVID-19 է հայտնաբերվել։
Քրիստինան թեստը հանձնել է մայիսի 7-ին, պատասխանն ստացել երկու օրից։ Վարակակրի դերում Քրիստինան սկսեց լրագրողական հետազոտությունը, ասում է՝ իրեն և շատերին ամենից շատ հետաքրքրող հարցն ախտանշաններ են։
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4283 դեպք, որոնցից 1791-ը` առողջացած, 55-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2415 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 39005 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 239 նոր դեպք և 125 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 60 (տղամարդ), 46 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
![]()