«Իսկ փեսա Միշիկը չի ուզու՞մ բացահայտել, թե վերջինիս աներ-հայրիկին քթերը ցողունային բջիջներ քաշելու համար որտեղից 186.000 դոլար…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով Միքայել Մինասյանի վերջին տեսաուղերձին: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

Քանի կար իշխանության եկած լեգիտիմ վարչապետը, ով նույնիսկ մեծ ցանկության դեպքում անգամ նման բան չի կարող անել, հող հանձնող էր, պոպուլիստ էր, իսկ հետո փեսա միշիկի կարճ խելքով ընդամենը 5 րոպեում պոպուլիստից վերացվեց օլիգարխի, այնուհետև մաքսանենգի, իսկ հետո պարզվեց, որ անդամանդների անլեգալ բիզնեսով զբաղվող մաֆիոզ է։

Կառուցողական քննադատությանը միշտ էլ կողմ եմ եղել, բայց փեսա միշիկը, ում կյանքի ամենամեծ ձեռքբերումը Սերժի փեսա դառնալն էր, զբաղված է զազրելի ստախոսությամբ…

Կողմնորոշվեք վերջապես, հիմա Փաշինյան Նիկոլը հող հանձնո՞ղ է, մաքսանե՞նգ է, օլիգա՞րխ է, թե՞ մաֆիոզ է…կենտրոնացեք վերջապես, իա՜…. ասեմ, նշվածներից և ոչ մեկը, պարզապես դուք եք անհայրենիք ստախոս…

Իրականությունից կտրված փեսային խորհուրդ կտամ մյուս անգամ խոհանոցից տեսաուղերձի ժամանակ պատմել ու ներկայացնել հանրությանը, թե ինչպես և ինչ միջոցներով վերջինիս աներ-հայրիկը բուժվեց Սեուլում ու քթերը ցողունային բջիջներ քաշեց…

Հիշեցնեմ, որ 2014-ին Սերժ Սարգսյանը, Արա Աբրահամյանը և նախկին Խորհրդային Միության արբանյակ երկրի նախկին ղեկավարը «Չաում» վերականգնողական կենտրոն են այցելել մեկ շաբաթ՝ ամեն օր: Նրանք կենտրոնում ենթարկվել են ցողունային բջիջների թերապիայի, երիտասարդացման թերապիայի, ինչպես նաև կատարել են մարմնի հարթեցում, մերսում և քաշի կարգավորում: Հրապարակման համաձայն՝ այս ամենի համար խումբը վճարել է հարավկորեական 200 միլիոն վոն կամ մոտ 186 հազար դոլար, և կլինիկան լքել են հունվարի 17-ին:

Հիմա խնդրում եմ ինձ՝ միամիտիս բացատրել, թե քթերը ցողունային բջիջներ քաշելու համար ամբողջ կյանքը պետական ապարատում աշխատած Սերժին որտեղից 186.000 դոլար գումար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ