![]()
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է պատրաստ լինել ամռան վերջին։ Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը, գրում է rbc.ru-ն։
«Կարծում եմ՝ ամռան վերջին պատվաստանյութը պատրաստ կլինի։ Հուսով եմ՝ օգոստոսին, եթե ամեն ինչ պլանի համաձայն ընթանա»,- հայտարարել է գիտնականը։
Ըստ հաղորդման՝ պատվաստանյութը կներարկվի աջ ուսից:
Գինցբուրգի խոսքով՝ ներկայում նախակլինիկական փորձարկումներ են անցկացվում, այդ թվում՝ որոշվում են պատվաստանյութի ռեակտոգենությունը և տոքսիկությունը: Այս գործընթացը կշարունակվի մոտ մեկ ամիս։
Ընդ որում, ստեղծումից հետո պատվաստանյութը միանգամից հասանելի չի կարող լինել բոլորին։
![]()