Հայտնի է ֆոտոլրագրող Շամշյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը

Համացանցում քննարկվում է, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։Տեղեկացնում ենք, որ դա ճիշտ է։

Ֆոտոլրագրողը նախօրեին թեստ է հանձնել, և արդյունքը դրական է եղել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  մայիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4283 դեպք, որոնցից 1791-ն` առողջացած, 55-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2415 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 39005 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 239 նոր դեպք և 125 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 60 (տղամարդ), 46 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ