Վարչապետ Փաշինյանի կնոջը` Աննա Հակոբյանին տուգանել են

Մայիսի 16-ին հրավիրված ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր՝ ավանդական դարձած 100 փաստերը։ Նա կարևորեց, որ իր կնոջը՝ Աննա Հակոբյանին, ճանապարհային ոստիկանությունը տուգանել է խախտում անելու համար։ Փաշինյանը դա դիտարկեց օրենքի առջև բոլորի հավասարության տեսանկյունից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ճանապարհային ոստիկանությունը ՀՀ վարչապետի կնոջը` Աննա Հակոբյանին, տուգանել է 10 հազար դրամով։ Հակոբյանը Facebook–ի իր էջում հայտնել է, որ տուգանվել է չիմացության պատճառով։

«Երեկ կառավարական առանձնատների տարածքում որոշել էի Շուշանին ավտոմեքենա վարել սովորեցնել։ Շուշանը մեր համատեղ վարման կադրերը տեղադրել էր ինստագրամում։

Պարզվեց՝ դա օրենքի խախտում է, և նույնիսկ մեր կեցավայրի բակում չէր կարելի անչափահասին ղեկը վստահել, և ցավում եմ իմ այդ չիմացության համար։ Այսօր ճանապարհային ոստիկանությունը ինստագրամի տեսանյութի հիման վրա վարչական վարույթ է հարուցել և ինձ տուգանել 10 հազար դրամ»,– գրել է նա։

Փաշինյանի կինը վստահեցրել է, որ շնորհակալ է ՃՈ-ին սկզբունքային աշխատանքի համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ