«Տպավորություն է, թե պիտի հարցնեմ՝ սովա՞ծ եմ, թե՞ քունս ա տանում…». վարչապետ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր հարց ուղղվեց ոստիկանության պետի և ԱԱԾ պետի պաշտոնին նշանակումներ անելիս նրա դանդաղելու մասին, նշվեց՝ տպավորություն է, թե վարչապետը մինչ օրս լիարժեք չի վստահում նրանց, և դրա ապացույցներից է Արգիշտի Քյարամյանի նշանակումը:

Փաշինյանն արձագանքեց, թե տպավորություն է՝ հարց տվողը տեղյակ է՝ ինքն ի՞նչ է մտածում, ո՞ւմ է վստահում, ո՞ւմ չի վստահում, ո՞րն է ճիշտը, ո՞րը սխալ:

«Ես ինձ իրավունք չեմ վերապահի նրա հարցին պատասխանել, տպավորություն է՝ պիտի ես հարցնեմ էն անեկդոտի պես՝ սովա՞ծ եմ, թե՞ քունս ա տանում»,- ասաց նա:

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ