«Մենք Ալիևի հետ բաց, ուղիղ շփվում ենք անկեղծ մթնոլորտում…». վարչապետ Փաշինյան

Հայ-ադրբեջանական սահմանը վերջին տասնյակ տարիներին լարված է: Այս մասին առցանց ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գործիքակազմը շարունակում է մնալ նույնը՝ մեր զինված ուժերի մարտունակությունը, մեր համախմբվածությունը և ուժեղությունը, քաղաքական, բանակցային, դիվանագիտական եղանակաները՝ այդ իրավիճակը կառավարելի պահելու:

Մենք մի բան ենք ասել, որ պատերազմով վախեցնելով՝ Հայաստանը չի բանակցելու զենքի սպառնալիքի ներքո: Եվ մենք կարծում ենք, որ Արցախի հարցն ուժային լուծում չունի»,- ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ սահմանը լարված է, բայց նախորդող շրջանի համեմատությամբ՝ սահմանն ավելի հանգիստ է:

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ