![]()
ԱԻՆ մասնագետները ռուսներին զգուշացրել են սննդի միջոցով կորոնավիրուսով վարակման բարձր ռիսկի մասին։ Այս մասին ասված է գերատեսչության հանձնարարականներում, որոնք մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։
Այսպես, գերատեսչության աշխատակիցների տվյալներով՝ վարակի փոխանցման հավանականությունը մեծանում է ընդհանուր փաթեթավորումից կամ սպասքից սնվելու դեպքում: ԱԻՆ-ում քաղաքացիներին կոչ են արել խուսափել չիպսերի, ընկույզների, չորահացների եւ այլ փաթեթավորված սնունդ փորձելուց, որոնցից այլ մարդիկ իրենց ձեռքերով սնունդ են վերցրել:
Նման ռիսկ գոյություն ունի այն պատճառով, որ վիրուսը փոխանցվում է ոչ միայն օդակաթիլային ճանապարհով, այլեւ շփման եւ կենցաղային իրեիրն դիպչելու ճանապարհով: Այդ կապակցությամբ ԱԻՆ-ում խորհուրդ են տվել առավելագույնս կրճատել հպումները ցանկացած մակերեւույթներին, ինչպես նաեւ հասարակական վայրերում իրենց մոտ պահել միանգամյա օգտագործման անձեռոցիկներ:
![]()