Հուլիսի 1-ից բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի դեղը սքանավորել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ութերորդ ասուլիսի ժամանակ ներկայացրեց Կառավարության 2019թ. իրականացրած աշխատանքները: Վարչապետը նշեց՝ հաստատվել է ծնելիության բարելավման 2020-2023թթ. միջոցառումների ծրագիրը, հեշտացվել է դեղերի զուգահեռ ներմուծման ընթացակարգը, ինչի շնորհիվ մեծացել է մրցակցությունը ու դեղերի գնի նվազում է գրանցվել:

Ըստ վարչապետի՝ հուլիսի 1-ից հնարավոր կլինի դեղը բջջային հավելվածի միջոցով սքանավորել, պարզել դրա՝ հավաստագրված և անվտանգ լինելը: Ասպիրանտների և դոկտորանտների կրթաթոշակները սեպտեմբերի 1-ից 35 000-ով կբարձրանան՝ գրեթե կրկնապատկվելով:

Օլիմպիական խաղերի չեմպիոնների համար նախատեսված պատվովճարը կրկնապատկվել է: 2020թ. մարտի 1-ից բոլոր կենսաթոշակառուները կարող են թատերական ու համերգային ներկայացումների ու թանգարաններ այցելել անվճար:

«Բարեկեցությունը միայն նյութական չէ, ավելի ճիշտ՝ այն բարեկեցությունը, որ միայն նյութական է, բարեկեցություն չէ»,- նշեց նա:

Վարչապետը նաև հիշեցրեց՝ Հայաստանը ժողովրդավարության ինդեքսներում խոշոր առաջընթաց գրանցած երկրներից է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ