«Գոնե ճանապարհաշինարարության հարցում Փաշինյանի ու Պապիկյանի գլխի վերևն թող ագռավի նման չկռկռան»․համաքաղաքացիներ

Օրեր առաջ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ կառավարությունը այս տարի նույնպես շարունակելու է սկսած գործը՝ կապված հանրապետությունում ընթացող ճանապարհաշինարարության հետ: Այսօր՝ մայիսի 15-ին, Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրուցում ասում էին.

«Վերջին 40 տարվա ընթացքում ոչ մի անգամ կապիտալ, նույնիսկ միջազգային չափանիշներին համապատասխան ճանապարհ չենք ունեցել: Անցյալ տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ մեր մի քանի կապող գյուղերի ճանապարհներ կապիտալ վերանորոգվեցին:

Աշխատանքներին անձամբ հետևում է նախարար Ս. Պապիկյանը և հենց այդ աշխատանքների բարձր որակի շնորհիվ հիմա Սևան հասնում ենք 1-1,5 ժամում, մինչդեռ առաջ 3-4 ժամ էր պահանջվում, դա ամռանը, իսկ ձմռանը՝ 6-7 ժամ: Ճանապարհը ոչ միայն կապիտալ ասֆալտապատվել է, այլև տեղադրվել են լուսային փարոսիկներով երկաթբետոնե արգելապատնեշներ, երթևեկությունը կարգավորող ցուցանակներ, ինչը հնարավորություն է տալիս անգամ տեղանքին ոչ ծանոթ վարորդներին կողմնորոշվել, որ հատվածում է ոլորան:

Ուզում ենք նաև հայտնել, որ գոնե ճանապարհաշինարարության հարցում թող չփորձեն ագռավի նման կռկռան, թե՝ ոչինչ չի արվել: Մենք էն մարդիկ ենք, ով լավին՝ լավ, վատին՝ վատ ենք ասում ու ասելու ենք: Այս հարցում հալալ է՝ թե՛ Ն. Փաշինյանին, թե՛ Ս. Պապիկյանին, և թե՛ ճանապարհաշինարարներին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ