Կորոնավիրուսով վարակման քանի նոր դեպք է գրանցվել Հայաստանում

Մայիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4283 դեպք, որոնցից 1791-ն` առողջացած, 55-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2415 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 39005 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 239 նոր դեպք և 125 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 60 (տղամարդ), 46 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Թարմացվել է 16.05.2020թ․ ժամը 11։00-ին

  • Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը — 4283
  • Առողջացածներ — 1791
  • Փաստացի բուժվողներ -2415
  • Ընդհանուր թեստեր — 39005
  • Մահվան ելքեր — 55
  • Մահվան ելքեր այլ պատճառով –22

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ