![]()
Եթե յուրաքանչյուր անձ իր վրա վերցնի պատասխանատվություն, արտակարգ դրությունը երկարացնելու կարիք չէր լինի․ Գրիգոր Դանիելյան
Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց դերասան, հումորիստ Գրիգոր Դանիելյանը՝ անդրադառնալով՝ երկրում արտակարգ դրությունը եւ մեկ ամսով երկարաձգելուն և սահմանափակումների թուլացմանը։
«Փորձում են ամեն ինչ անել, որ վիրուսի տարածումը կանխեն, բայց մեր հասարակությունը պետք է գիտակցի, որ պետության ղեկավարության կողմից կարանտին հայտարարելով չէ, ամենակարևորն այն է, որ յուրաքանչյուր անձ իր վրա պատասխանատվություն վերցնի, հակառակ դեպքում կկանգնեք շատ լուրջ խնմդիրների առաջ»,-նշեց նա։
Դերասանի կարծիքով՝ յուրաքանչյուր ոք պետք է պահպանի հակահամաճարակային միջոցառումների կանոնները, եթե բոլորը նման գիտակցություն ունենան, այլևս պետք չի լինի երկրում արտակարգ դրությունը երկարացնելը։
![]()