![]()
Կալիֆոռնիական Sorrento Therapeutics ընկերությունը գտել է հակամարմիններ (STI-1499), որոնք ունակ են 100 տոկոսով արգելափակել կորոնավիրուսային վարակը:
Դրանք դեռևս պետք է կլինիկական փորձարկումներ անցնեն։
Ընկերությունն աշխատում է ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի վերահսկման հարցերով վարչության կողմից հնարավորինս շուտ թույլտվություն ստանալու ուղղությամբ։ Ընկերությունը կարող է ամսական արտադրել 200 հազար չափաբաժին դեղամիջոց։ Մինչ պատվաստանյութի հասանելի լինելը, դրանք կօգտագործվեն բուժում իրականացնելու համար։
![]()