![]()
«Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել Ընտանիքի օրվա կապակցությամբ, իր մտքերը շարադրելով ընտանիքի մարդկային և ինստիտուցիոնալ կարևորության մասին: Հատկանշական է, որ նախկին վարչապետ Աբրահամյանը իր տևական լռությունը խախտելու համար ընտրում է Ընտանիքի օրը, բավականին բազմիմաստ ու բազմերանգ գրառումով:
Այդ հանգամանքը հատկանշական է նրանով, որ օրն ընտրվում է բավականին բարդ և ինտրիգային ներքաղաքական իրավիճակում: Դա հիմք է տալիս եզրակացնելու, որ Հովիկ Աբրահամյանը օգտագործում է առիթն իր մասին հիշեցնելու, կամ «ընտանիքի» մասին հիշեցնելու համար, բայց այս դեպքում ոչ թե այդ հասկացության, այսպես ասած, մարդկային, այլ քաղաքական, համակարգային իմաստով: Նրա գրառման տողատակում համենայնդեպս նշմարվում է «մեկ ընտանիք լինելու», կամ «մեկ ընտանիք եղած» լինելու մասին հիշեցումն ու ակնարկը:
Բանն այն է, որ ներքաղաքական ներկայիս իրավիճակում կա զարգացումների երկու հիմնական վեկտոր՝ իշխանություն և նախկին իշխող համակարգ հարաբերությունը, և նախկին իշխող համակարգի տարբեր խմբերի միջև հարաբերությունը; Եվ այդ երկու վեկտորները զգալիորեն նաև փոխկապակցված և փոխպայմանավորված են այն իմաստով, որ մի տեղ զարգացումն իր ազդեցությունն ունի մյուսում առկա իրավիճակի և տրամաբանության վրա:
Ի՞նչն է այդ տեսանկյունից ավելի մտահոգում նախկին վարչապետին՝ նախկին իշխանության շրջանակի վրա նոր իշխանություն և նախկին համակարգ հարաբերության թեժացո՞ւմը, թե՞ հակառակը՝ նախկին իշխող համակարգի շրջանակում հարցերի առկայությունն ու դրանց ազդեցությունը նոր իշխանության և նախկին համակարգի միջև գործընթացի վրա:
Բոլոր դեպքերում, այդ համատեքստում կա երկու հատկանշական իրողություն, որ ուղղակի, թե անուղղակի կարող է առնչվել նախկին վարչապետին: Մեկը «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունումը, որով իշխանությունը պայմանավորում է նախկին համակարգի այս շաբաթների աշխուժացումը»:
![]()