![]()
Մայիսի 13-ին «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և ԲՀՀ Հայաստանի կողմից իրականացված մշտադիտարկման աշխատանքների արդյունքում ֆոտոբռնիչ սարքերը կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել «Արևիք» ազգային պարկում։ Այս մասին տեղեկանում ենք «Զանգեզուր» կենսոլորտային համալիր»-ի ֆեյսբուքյան էջից։
Հիշեցնենք, որ Վայրի բնության հիմնադրամը (WWF) Facebook-ի իր էջում հետաքրքիր փաստ էր ներկայացրել Ենոքավանի ընձառյուծի անցած ճանապարհի մասին։
«WWF-ի փորձագետներն ընձառյուծի նախշերը համեմատել են վերջին տարիներին Հայաստանում լուսանկարված մյուս ընձառյուծների հետ:
Պարզվել է, որ նույն կենդանին նկարվել է նաև FPWC-ի տեսախցիկներով 2018-2019 թվականներին Արարատի և Վայոց ձորի մարզերում:
Մեր ընձառյուծը սիրում է ճամփորդել։ Ենթադրաբար, նա, 2019-ի աշնանը հատելով երկրի կեսը, հարավային Հայաստանից եկել հասել է Իջևանի լեռներ»,–ասվում է գրառման մեջ։
![]()
![]()
![]()