«Մեֆլեխինը» լիովին ճնշում է կորոնավիրուսը․ Վերոնիկա Սկվորցովա

Ռուսաստանի Բժշկա-կենսաբանական դաշնային գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովան հայտարարել է, որ «Մեֆլոխինի» նախակլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ պրեպարատը կարողանում է 48 ժամում փոքր դոզայով ճնշել կորոնավիրուսին։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Նա նաեւ հավելել է, որ մարդկանց վրա փորձարկումները ցույց են տվել, որ արդեն առաջին շաբաթվա վերջում փորձարկվողների 70 տոկոսի մոտ կորոնավիրուսը վերացել է։

Սկվորցովան նշել է, որ տվյալները, որոնք մեջբերել է, դեռ նախնական են եւ հետազոտությունները դեռ շարունակվում են։ Նշենք, որ այդ պրեպարատն օգտագործվում է մալարիայի բուժման համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ