![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Միքայել Մինասյանի վերջին տեսաուղերձին և կատարել է հետևյալ գրառումը.
Խոհանիցից լսվող աման-չամանի զրնգոցից հասկացա, որ ամենայն հայոց փեսան էլի հայտնվել է խոհանոցում…
Նախ իր խոսքը սկսեց հայտնի հաղորդավարուհու սոցցանցերում գրառումների ոճով, հետո շարունակեց 90-ականներին հայտնի «Բարի Գիշեր»-ի Նոնա մորաքրոջ նման՝ հեքիաթ պատմելով:
Թե բա Փաշինյանը հասկացավ, որ պարտվելու է հանրաքվեն, լավ է, օգնության հասավ կորոնավիրուսը:
Կներեք, բայց միայն իրականությունից կտրված անհայրենիքը կարող էր նման բան ասել… աղն է կերել մատաղը, ուր է թե չլիներ էս կորոնավիրուսն ու պանդեմիան…
Հետո էն ծխախոտով բեռնված ինքնաթիռի նման մի հեքիաթ պատմեց ադամանդների մասին ու վերջում էլ հավելեց, թե բա «Փաշինյանի մաֆիոզ ընտանիքը»:
Հա, երևի փոքրիկ Արփին էլ գլխակեր գանգստեր է, ով արդեն հասցրել է մի քանի քրեական գործերով անցնել…:
Իրականությունից կտրված էս երազախաբ եղածը հաջորդ անգամ խոհանցում հայտնվելուց էլ հավանաբարր կխոսա ֆեյքերի ֆաբրիկայից ու իրեն պատկանող կայքերի նման ինձ ու ինձ նմաններին կմեղադրի ֆեյքերի ՊՈԱԿ-ը ղեկավարելու մեջ…
ՀԳ. ՀՀ-ում մեդիամագնատ լինելով հանդերձ, էս մանկամիտը չի կարողանում անգամ մեդիամանիպուլյացիա անել…
Չնայած ասա ինչ ես զարմանում, իրականությունից կտրված էս երազախաբ եղածի այս կյանքոմ ամենամեծ ձեռքբերումն այն է, որ դարձել է գլխավոր գերագույն մերժվածի փեսան…
![]()