Արցախի դաշտային դասերին նույնիսկ անձրեւը չի խանգարում

Արցախի Մարտունու շրջանի Վարանդա գյուղում Մարիամի ու Հեղինեի դասերն առավոտյան ոչ թե հեռախոսի առաջ են սկսվում, այլ դպրոցի բակում՝ դաշտային տարբերակով։ Ստեփանակերտից 30 կմ հեռավորության վրա գտնվող այս գյուղի կրթական հաստատությունում՝ Հաղորտիի միջնակարգ դպրոցի Վարանդայի մասնաճյուղում, դասերի կազմակերպման այլ ձեւ են գտել․ հեռավարի փոխարեն՝ դաշտային դասարան։

Եղանակը լավն է, անձրեւ չի գալիս, ուրեմն՝ խանգարող հանգամանքներ չկան։ Սեղաններն ու աթոռներն էլ իրարից հեռու են՝ պահպանելով սոցիալական հեռավորություն։

Գյուղի դպրոցի 20 աշակերտներին 9 ուսուցիչ է դասավանդում։ Նրանց մի մասն ապրում է հաստատության հարեւանությամբ եւ ամեն առավոտ դպրոցի հարակից բաց տարածքում սկսվում է դասը։

Հեռավար դասերից ամբողջովին չեն հրաժարվել․ կան ուսուցիչներ, որ այլ գյուղից են, եթե կապի խնդիր չի լինում, այդ առարկաներն առցանց են պարապում։

5-րդ դասարանցի Մարիամը գոհ է դասերն այսպես սովորելուց։ «Անգլերենն օնլայն ենք պարապում, ռուսերենը գալիս ենք դաշտային դասարան»,- այդ օրվա դասից մի փոքր բացակայելով՝ պատմեց նա։

Իր հետ դասարանում եւս 4 աշակերտ է սովորում։

Մնացած հարցերին արդեն տարեկից Հեղինեն է պատասխանում․ հավանել է դաշտային դասերը։ Գրատախտակի եւ այլ պարագաների բացակայությունն էլ խնդիր չէ․ ուսուցիչն ասում է՝ ինչպես անեն, իրենք էլ կարողանում են։ «Այսպես էլ լավ է, այնպես էլ (խոսքը հեռավարի մասին է), բայց որ կապ չկա, չենք կարողանում պարապել»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ