![]()
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հայտնում են՝ կենտրոնից քիչ առաջ դուրս գրված ամուսիններ Արգամ Հախինյանը և Սիլվա Հարությունյանը խորհրդանշական են համարում, որ հենց Ընտանիքի օրն են գնում տուն:
«Նոր կորոնավիրուսով վարակվելու նրանց պատմությունը սկսվում է ամիսներ առաջ Մեծ Բրիտանիայից մի կերպ հայրենիք վերադառնալուց, երբ չեն էլ հասկացել, թե որ տարանցիկ երկրում վարակվեցին:
Այսօր նրանք առողջացած գնում են տուն` շնորհակալություն հայտնելով մեր բուժկենտրոնի անձնակազմին իրենց ոտքի կանգնեցնելու և սթրեսային վիճակն ու տագնապը ի չիք դարձնելու համար: Առողջություն ենք մաղթում բոլորին»,- ասված է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 184 նոր դեպք և 94 առողջացած։
Մայիսի 15-ի ժամը 10:50-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4044 դեպք, որոնցից 1666-ն` առողջացած, 52-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 3-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2304 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 37476 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 184 նոր դեպք և 94 առողջացած։
![]()