![]()
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում «լավ լուր» է հայտնել:
«Լավ լուրերի շարքից։
Սուբվենցիոն ծրագրով, պետություն-համայնք համագործակցության արդյունքում, այս տարի պլանավորվում է Գյումրիում ևս 18 այլ փողոցներ վերանորոգել»,- գրել է մարզպետը:
Հիշեցնենք, որ կառավարության մայիսի 15-ի նիստի ժամանակ բյուջեում վերաբաշխում արվեց միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների նորոգման աշխատանքները կատարելու համար։ Այդ ծրագիրը վերաբերում է 185 կիլոմետր ճանապարհի, իսկ ընդհանուր առմամբ տարվա ընթացքում նորոգվող ճանապարհները մոտ 500 կմ կլինեն։
Այս համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ Ազգային ժողովում ելույթի ժամանակ խոստացել է տարվա ընթացքում 100 կապիտալ շինարարական ծրագիր իրականացնել։ Փաշինյանն ասաց, որ այս մասին հիմա են հայտնում, որ շինարարական կազմակերպությունները պատրաստվեն, աշխատողներ հավաքեն։
Փաշինյանի խոսքերով՝ բոլոր ծրագրերի մրցույթները անցկացվելու են մինչև սեպտեմբեր։
![]()
![]()
![]()