Ռուսաստնում կորոնավիրուսը շարունակում է արագ տեմպերվ տաածվել. քանի նոր վարակված է հայտնաբերվել

Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է COVID-19-ով վարակման 10 598 դեպք: Այս մասին, Gazeta-ի փոխանցմամբ, հայտնում է ՌԴ-ում հիվանդության դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

Ընդհանուր առմամբ, այսօր Ռուսաստանի 85 տարածաշրջաններում հայտնաբերվել է կորոնավիրուսի 262 843 դեպք:

Օրվա ընթացքում գրանցվել է 113 մահ, ամբողջ ժամանակահատվածում՝ 2418:

Միևնույն ժամանակ, բուժվել և հիվանդանոցից դուրս է գրվել 4696 մարդ, ապաքինված հիվանդների ընդհանուր թիվը 58 226 է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 184 նոր դեպք և 94 առողջացած։

Մայիսի 15-ի ժամը 10:50-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4044 դեպք, որոնցից 1666-ն` առողջացած, 52-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 3-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2304 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 37476 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 184 նոր դեպք և 94 առողջացած։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ