108-ամյա տարեց կինը հաղթահարել է նոր կորոնավիրուսը

Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի 108-ամյա բնակչուհի Սիլվիա Գոլդշոլը հաղթել է կորոնավիրուսային հիվանդությանը ՝ դառնալով երկրի ամենատարեց բնակչուհին, որին հաջողվել է դա անել: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը ։

Ալլենդեյլի ծերանոցում ապրող կնոջ մոտ բժիշկները նոր կորոնավիրուս են ախտորոշել անցյալ ամիս: Սյուժեում նշվում է, որ նա 7 տարեկան էր իսպանական գրիպի համաճարակի ժամանակ, որով վարակվել է 500 մլն մարդ։

«Ես վերապրել եմ ամեն ինչ, քանի որ որոշել եմ ողջ մնալ»,- ասել է Գոլդշոլը լրագրողներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ աշխարհում COVID-19 հիվանդացածների թիվը գերազանցել է 4,5 միլիոնը, կորոնավիրուսից համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է ավելի քան 303 հազար մարդ, ապաքինվել ՝ ավելի քան 1,7 միլիոն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 184 նոր դեպք և 94 առողջացած։

Մայիսի 15-ի ժամը 10:50-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4044 դեպք, որոնցից 1666-ն` առողջացած, 52-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 3-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2304 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 37476 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 184 նոր դեպք և 94 առողջացած։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ