Հուլիսի 1-ից հետո ծնված երեխաների համար ծնողները հիփոթեքային վարկի սուբսիդավորում կստանան

Կառավարության հաստատած նախագծի համաձայն երեխան, փաստորեն, դառնում է ավելի մատչելի եղանակով բնակարան ձեռք բերելու երաշխավոր:

Բոլոր ընտանիքներին՝ երիտասարդ, թե՝ ոչ այնքան, որոնք պլանավորում են բնակարան ձեռք բերել և ունեն երկու կամ ավելի երեխա, կառավարությունը միանվագ աջակցություն կտրամադրի՝ բնակարանի կանխավճարի համար:

Կառավարությունը կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրագրով հաստատել է նաև 18-րդ փաթեթը: Դրամաշնորհային աջակցություն կստանան աշխատատեղերը պահպանած մինչև 100 աշխատող ունեցող գործատուները: Կառավարությունն այս տարի նախատեսել է հիմնանորգել մինչև 500 կմ ճանապարհ:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև այս տարվա համար նախատեսված կապիտալ շինարարության ծրագրերին՝ մշակութային, սպորտային, առողջապահական, կրթական 100 օբյեկտի նախագծման և շինարարության աշխատանքների մեկնարկին:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ