«Դեպքերի թիվն ավելանում է նաև մեր վարքագծի պատճառով…». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում խոսել է արտակարգ դրության պայմաններում որոշակի կանոնների պահպանման անհրաժեշտության ու այդ կանոնները չպահպանելու դեպքում նախատեսվող պատիժների մասին:

Թորոսյանը հիշեցրել է, որ կորոնավիրուսի վարակման թվի աճին զուգահեռ պետք է անցնեն տնային բուժման այն դեպքերում, երբ հիվանդները չեն ունենա ցայտուն արտահայտված ախտանշաններ: Նրանք պետք է ինքնամեկուսանան տներում և պատասխանատվությամբ վերաբերվեն իրավիճակին:

«Ներդրվելու են նոր մեխանիզմներ, լինելու են 119 շրջիկ խմբեր՝ ոստիկաններով, արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներով ու բժիշկներով:

Բայց կարևոր է յուրաքանչյուրի աջակցությունը, քանի որ եթե ինքնամեկուսացվածները լքեն մեկուսացման վայրերը, վտանգվում ենք մենք բոլորս՝ նրանց հարևաները,նրանց բակի բնակիչները, այն խանութը, որտեղից առևտուր են անում, մենք պետք է առավել աչալուրջ լինենք, քանի որ ասիմպտոմ դեպքերին այլևս չենք մեկուսացնելու»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ դեպքերի թիվը շատանում է բնակիչների վարքագծի պատճառով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ