![]()
Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի դուստրը հանրությանն է ներկայացել իր առաջին տեսահոլովակով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը.
«Առաջին տեսահոլովակը… Քեզ բարի երթ, իմ աղջիկ…»
Արուսիկ Պետրոսյանի առաջին երգը կոչվում է «Իմը կմնաս»: Երաժշտությունը գրել է Գուրո Գասպարյանը, բառերը՝ Արսեն Խաչատրյանը:
Տեսահոլովակի ռեժիսորը Հովհաննես Ղազարյանն է:
![]()