Գիտնականները փաստում են, որ սուրճն օգնում է պահպանել բարեկազմ կազմվածքը

Բրիտանացի գիտնականները կարծում են, որ սև սուրճի ամենօրյա օգտագործումը կարող է օգտակար լինել առողջության համար:

Գիտնականները պարզել են, որ կանայք, որոնք ամեն օր 2-3 բաժակ սուրճ են ըմպում, ավելի քիչ ճարպ են կուտակում օրգանիզմում, քան այն կանայք, որոնք սուրճ չեն օգտագործում:

Մասնագետներն ընդգծում են, որ այս ըմպելիքն այնպիսի բաղադրիչներ է պարունակում, որոնք պայքարում են ճարպակալման դեմ:

Գիտափորձերը ցույց են տվել, որ սուրճը նման ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա՝ անկախ կնոջ տարիքից: Նշվում է, որ միջինում սուրճ օգտագործող կանանց մոտ ենթամաշկային ճարպի մակարդակը 2.8 տոկոսով ավելի քիչ է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ