«Ուր են նայում հուշահամալիրի պահպանության ծառայության աշխատակիցները, երբ մի քանի անհայրենիքներ իրենց թույլ են տալիս Հայոց Եղեռն զոհերի հուշահամալիրում բողոքի ակցիա անում…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյան իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Իսկ ուր են նայում հուշահամալիրի պահպանության ծառայության աշխատակիցները, երբ մի քանի անհայրենիքներ իրենց թույլ են տալիս Հայոց Եղեռն զոհերի հուշահամալիրում բողոքի ակցիա անել…

Նորություն չէ, որ սրանց համար սրբություն չկա… բայց դե ամեն բանին չափ ու սահման կա…

Նախ ապրիլի 24-ին անարգեցին Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հիմա էլ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում բողոքի ակցիա են անում…

Հիշեցնենք, որ «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանն այսօր՝ մայիսի 14-ին, բողոքի ակցիա է անցկացրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ անմար կրակի մոտ եւ դրա վերաբերյալ տեսանյութ տեղադրել ֆեյսբուքյան իր էջում։ Նա տեսանյութում պատմում է, որ դեմ է Երևանում Մահաթմա  Գանդիի արձանի տեղադրելու որոշման հետ եւ պահանջում չեղարկել այն։

«Ո՞վ է Գանդին: Գանդին մերժել է Հայոց ցեղասպանությունը, պայքարել է Հայկական դատի դեմ, եղել է Աթաթուրքի գործընկերը»,- ասում է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ