Կորոնավիրուսը կարող է իմունիտետի լուրջ խախտումներ առաջացնել


Կորոնավիրուսը կարող է իմունիտետի լուրջ խախտումներ առաջացնել: Այս մասին հայտնել են չինացի գիտնականները: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Nature Medicine ամսագրում:

Հետազոտության հեղինակները վերլուծել են ռեսպիրատոր համակարգի իմունային բջիջները: Նմուշները վերցվել են չափավոր ախտանիշներով 3 պացիենտից, ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 3 պացիենտից եւ 3 առողջ մարդկանցից:

Ծանր վիճակում գտնվող պացիենտների մոտ բրոնխոալվոլարային լվացման ժամանակ թոքերից հանված հեղուկի մեջ նկատվել է մոնոցիտիկ մակրոֆագների չափազանց մեծ քանակություն:

Կորոնավիրուսի ծանր ընթացի ժամանակ նկատվել են նաեւ ցիտոկինների բարձր մակարդակ: Այդպիսով, մակրոֆագները նպաստում են բրոնխներում եւ ալվեոլներում ինտենսիվ բորբոքումներին եւ ցիտոկին փոթորկի, ինչը հանգեցնում է հիվանդի մահվան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ