![]()
ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում այսօր` ժամը 11:43-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի գերեզմանատան վերջնամասում նկատվել է ական: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:
SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը նույնպես դեպքի վայրում է: Մեր թղթակիցը հայտնում է, որ Նուբարաշենի գերեզմանոցի հարակից տարածքում հովվի որդին՝ Սամվել Սնջոյանը, ոչխարի հոտն արածեցնելիս երեկ՝ ժամը 12։30-ի սահմաներում, նկատել է անծանոթ առարկա: Այդ մասին նրանք տեղեկացրել են ԱԻՆ-ին:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցները ժամանել են դեպքի վայր, ուսումնասիրել առարկան:
Նախնական տվյալներով՝ ԱԻՆ աշխատակիցները նշում էին, որ այն TO2 տեսակի չպայթած ական է: Ի վերջո, պարզվեց. ПМН2 տեսակի ուսումնական ական է, վտանգավոր ոչինչ չկա, և այն հանձնեցին ոստիկաններին:
![]()
![]()
աղբյուրը՝ SHANTNEWS
![]()