![]()
«Հրապարակ» թերթը գրում է. «Կորոնավիրուսի տարածման տեմպերը Ռուսաստանում աննախադեպ են, եւ հիվանդության պիկին դեռ չեն հասել, բայց կարանտինի ամենաբարձր ռեժիմն է կիրառվում, Մոսկվայում՝ հատկապես։
4 հայտնի պաշտոնյա է արդեն վարակվել, այդ թվում՝ վարչապետ Միշուստինը եւ Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: Վարակից զերծ չեն մնում նաեւ Ռուսաստանում ապրող հայերը, որոնք բավականին լուրջ թիվ են կազմում:
Ի դեպ, մեր տեղեկություններով, կորոնավիրուսով վարակվել, մոսկովյան հիվանդանոցներից մեկում արդեն բուժվել է նաեւ ՀՀ նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը, որը դասախոսում է ՌԴ դատախազության համալսարանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3538 դեպք, որոնցից 1430-ն` առողջացած, 47-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2042 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 33313:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 146 նոր դեպք և 71 առողջացած։
Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 82 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 19 է։
![]()