![]()
Հայաստանը ստիպված կլինի վերադառնալ սահմանափակումների ռեժիմի, եթե սպառվի ախտանշան ունեցող վարակակիրներին ընդունելու կարողությունը։ Այս մասին այսօր նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ։
Նա նշեց, որ Հայաստանում հիմա կա մոտ 1500 մահճակալային տեղ և 2200-ից ավելի ակտիվ վարակակիր։ Սակայն, ըստ նրա, վարակակիրներից միայն 650-ի մոտ կա թոքաբորբ, նույնիսկ նրանց մի մասի մոտ էլ ախտանշանները թույլ են։
Ըստ վարչապետի՝ եթե բուժման կարիք ունեցողների թիվն ավելի շատ լինի, քան մահճակալային 1500 տեղերը, ապա իրենք կրկին սահմանափակումներ կմտցնեն։
Նախկինում, ըստ Փաշինյանի, կար նաև թոքային օդափոխության սարքերի խնդիր, և սահմանափակումների ընթացքում իրենք այդ սարքերի թիվը հասցրել են 100-ի, ևս 70-ն էլ ձեռքբերման ընթացքում են։ Ավելին, ըստ Փաշինյանի, ձեռք է բերվել ևս 100 սարք, որոնք ավելի թեթև դեպքերի համար են։
Բայց այս ընթացքում, ըստ Փաշինյանի, Հայաստանում այս սարքերի կարիք ունեցողների թիվը չի անցել 10-ը։
![]()