![]()
Կառավարության նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք մտադիր են կորոնավիրուսի դեմ պայքարը պատվիրակել քաղաքացիներին․ դա նշանակում է, որ քաղաքացիներից է կախված լինելու՝ ինչպես կզարգանա ընթացքը։
Վարչապետն ասաց, որ իրենց հավանաբար կմեղադրեն, որ քաղաքացու վրա են գցում այդ բեռը, սակայն նշեց, որ իրենց գաղափարախոսությունն է քաղաքացու օգնությամբ ամեն ինչի հասնելը։ Ըստ վարչապետի, անհրաժեշտ է ընդամենը պարզ հակահամաճարակային կանոններ պահպանել։
Ըստ Փաշինյանի՝ հիմա կառավարությանը և պարետատանը քննարկվում է փակ ու բաց տարածքներում դիմակների կրումը պարտադիր դարձնելու հարցը։ Վարչապետը հաստատեց, որ մարտին Հայաստանում դիմակների դեֆիցիտ կար, բայց հիմա արդեն արտադրությունը սկսվել է, և այն փակում է Հայաստանի պահանջարկը։
![]()