Որքան է մոլորակի ամենացածրահասակը ճանաչված մարդու հասակը


Էդվարդ Նինյո Էրնանդեսը երկրորդ անգամ պաշտոնապես ճանաչվել է աշխարհի ամենացածրահասակ մարդը: 34-ամյա կոլումբացու հասակը 72 սանտիմետր է: Նրան երկրորդ անգամ հանդիսավոր կերպով հանձնել են Գինեսի ռեկորդների գրքի վկայականը:

Ինչպես գրում է The Sun-ը, առաջին անգամ մոլորակի ամենացածրահասակ մարդու կոչմանը նա արժանացել է 2010 թվականին:

Այդ ժամանակ նրա հասակը 70 սանտիմետր էր, քաշը՝ 10 կիլոգրամ: Սակայն կարճ ժամանակ անց այդ կոչումը նրա ձեռքից տարել էր Նեպալի բնակիչ Հագենդա Տապա Մագարը: Նրա հասակը կազմում էր 66 սանտիմետր:

Հետո ռեկորդակիր դարձավ 54 սանտիմետր հասակով Չանդրա Բաադուրա Դանգը՝ կրկին Նեպալից: Մինչև 2020 թվականը վերջին երկու անձինք մահացել են: Ամենացածրահասակ մարդը կրկին դարձել է Էդվարդ Նինյո Էրնանդեսը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ