Ռուսաստանում հսկայական թվով կորոնավիրուսով վարակվածներ են հայտնաբերվում

Ռուսաստանում կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդների թիվը մեկ օրում ավելացել է 10 028-ով։ Հիվանդացության ընդհանուր թիվը կազմել է 242 271 մարդ։ Մեկ օրում մահացել է 96 մարդ։ Պանդեմիայի ողջ ընթացքում մահացությունը կազմել է 2212 մարդ։ Ապաքիվածների թիվը 48 003 է։ Հիշեցնենք, որ մայիսի 13-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով հիվանդների թիվը կազմում է 4,376,494 մարդ։ Մահացությունների ընդհանուր թիվն աշխարհում կազմում է 294,487 մարդ, ապաքինվածներինը՝ 1,623,090 մարդ։

Հիշեցնենք, որ Մայիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3538 դեպք, որոնցից 1430-ն` առողջացած, 47-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2042 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 33313:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 146 նոր դեպք և 71 առողջացած։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 82 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 19 է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ