Մինչև երբ կերկարաձգվի արտակարգ դրությունը. հարցը վաղվա նիստի օրակարգում է

Հայաստանի կառավարությունը երկարաձգելու է մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: Որոշումը քննարկման կներկայացվի վաղը՝ մայիսի 14-ի կառավարության նիստում։

Հիշեցնենք, որ Մայիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3538 դեպք, որոնցից 1430-ն` առողջացած, 47-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2042 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 33313:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 146 նոր դեպք և 71 առողջացած։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 82 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 19 է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ