![]()
Օշական համայնքից SHANTNEWS.am-ին հայտնել են, որ հերթական խոշոր կարկտահարությունն է գրանցվել՝ վնաս հասցնելով թե՛ բանջարաբոստանային կուլտուրաներին, թե՛ պտղատու ծառերին, թե՛ խաղողի վազերին: Ավելի շատ հենց խաղողի վազերն են տուժել:
Տարածքի հակակակտային կայանները գործի դրվել են, բայց առանձնապես օգուտ չեն տվել:
SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ կարկուտը տեղացել է ընդմիջումներով: Որոշ դադարից հետո տեղացած կարկտահատիկները շատ ավելի մեծ չափսեր են ունեցել:
Մոտ 10 րոպե տևած կարկտահարությանը հաջորդել է արևոտ եղանակը:
![]()