Մաքսանենգ ինքնաթիռը կապված է նախկին իշխանությունների օլիգարխիկ թևի հետ

Դա կապված է նախկին իշխանությունների օլիգարխիկ թևի հետ. Անդրանիկ Քոչարյանը` մաքսանենգ ինքնաթիռի մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ապրիլի 25-ին ՌԴ ԱԴԾ աշխատակիցները, մաքսային ծառայության հետ միասին, Կրասնոդարի օդանավակայանում կալանավորել են մաքսանենգ ծխախոտի 40 տոննա ընդհանուր քաշով խմբաքանակ: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 2700 տուփ տարբեր ապրանքանիշների ծխախոտ՝ հայկական ակցիզով:

Ըստ սահմանապահների՝ այն Հայաստանից Աֆղանստան էր ուղևորվում ՝ Կրասնոդարում և Դուշանբեում կանգառներով։ Փաստաթղթերից նրանցից առգրավվել է կեղծված հաշիվ-ապրանքագիր ու հայտարարագիրը:

Ներկայում ինքնաթիռն իր ամբողջ պարունակությամբ հետաքննության ընթացքում կմնա Կրասնոդարում: Լյուբյանկայում նշում են, որ «օդային ճանապարհը» միշտ էլ եղել է Հայաստանից մաքսանենգ ծխախոտ մատակարարման հիմնական ուղին, քանի որ հանրապետության հետ ցամաքային սահման չկա:

Կեղծ ֆիզիկական և իրավաբանական անձանց միջոցով վերջին տարիներին ավելի քան 100 տոննա ծխախոտ է տեղափոխվել այս եղանակով: Դեռևս 2018-ին Կրասնոդարի օդանավակայանում առգրավվել է Հայաստանից բերված 33,5 հազար տուփ ծխախոտ:

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ